Գիյոմ Կալ
Գիյոմ Կալ ֆր.՝ Guillaume Caillet և ֆր.՝ Jacques Bonhomme | |
---|---|
Ծնվել է | 14-րդ դար[1] |
Ծննդավայր | Բովե, Ֆրանսիա |
Մահացել է | 1358 |
Մահվան վայր | Clermont |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ագարակապան և հեղափոխական |
Գիլոմ (Գիյոմ[2]) Կալ (ֆր.՝ Guillaume Caillet, 14-րդ դար[1], Բովե, Ֆրանսիա - 1358, Clermont) ֆրանսիացի գյուղացի, Մելլո գյուղից, Ժակերիայի ղեկավարներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիլոմ Կալը եղել է գյուղացիական հակաֆեոդալական Ժակերիա ապստամբության ղեկավարը միջնադարյան Արևմտյան Եվրոպայում։ Ապստամբությունը ծագել է 1358 թվականին Ֆրանսիայում։ Ձգտում էր կազմակերպվածություն մտցնել ապստամբող գյուղացիների շարքերը և միավորել նրանց գործողությունները, փորձում էր ապստամբության մեջ ներգրավել նաև քաղաքաբնակներին։ Նրա շնորհիվ գյուղացիները կարողանում էին հակահարված տալ վարձկաններին, ովքեր հարձակում էին իրականացնում նրանց գյուղերի վրա։ Հայտնի է, որ Գիլոմը գերի է վերցրել ասպետների, ստիպելով նրանց խռովարարներին հավատարմության երդում տալ։ Ասպետները պետք է գյուղացիներին սովորեցնեին պատերազմի ժամանակ անհրաժեշտ կարգապահություն։
Գիլոմ Կալը մահացել է այն բանից հետո, երբ Կառլ Երկրորդը, մեկ շաբաթ չհամարձակվելով հարձակվել ապստամբների վրա, ստորության է դիմել։ Նա հրավիրում է Կալին բանակցությունների, իսկ վերջինս, հավատալով նրա «ասպետական խոսքին», չի ապահովվում իր անվտանգությունը գերիների միջոցով։ Արիստոկրատների բանակի ճամբար մտնելուց հետո նա դառնում է ռազմագերի։ Տեսնելով խռովարարների առաջնորդին` Կառլ Երկրորդը բացականչում է` «Պարզամիտ Ժակ», և Գիլոմ Կալը ձերբակալվում է։ Այդպես խռովարարները կորցնում են իրենց ղեկավարին և պարտվում են։ Ինքը` Գիլոմ Կալը, մահապատժի է ենթարկվել Կլերմոնում։ Դաժան խոշտանգումներից հետո նա գլխատվել է։ Նաև որոշ աղբյուրներում նշվում է, որ նա մահացել է այն բանից հետո, երբ նրան թագադրել են մետաղե շիկացած թագով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гильом Каль — капитан жаков // Эхо Москвы, передача «Всё так», Наталия Басовская, Алексей Венедиктов
|